Գյումրեցիները երեկվանից ակտիվորեն արյուն են հանձնում

Լուրեր

08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
Բոլորը

Գյումրու արյան փոխներարկման կայանը երեկվանից ծանրաբեռնված աշխատում է՝ մեծ թվով մարդկանց սպասարկելու համար։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց արյան փոխներարկման կայանի տնօրեն Սուսաննա Պետրոսյանը։

«Այո՛, բավականին մեծ հոսքերով մարդիկ եկել են, երեկ ամբողջ օրը, նույնիսկ գիշերն աշխատել ենք, այսօր առավոտ ժամը 8-ից սկսել ենք մինչև այս պահը։ Հիմա վերջինը կվերցնենք ու այսօր արդեն կավարտենք»,- ասաց Սուսաննա Պետրոսյանը։

Նա հավելեց, որ շարունակելու են աշխատել, քանի որ արյուն հանձնել ցանկացողների թիվը մեծ է։

«18-ից 65 տարիքային խմբերի ներկայացուցիչներն են գալիս։ Կոլեկտիվները զանգել են, հերթագրվել վաղվա համար մեծ քանակությամբ։ Վաղն էլ շարունակելու ենք ակտիվորեն աշխատել»,- ասաց Գյումրու արյան փոխներարկման կայան տնօրենը։

Էմմա Չոբանյան