Երևանը, անհրաժեշտության դեպքում, կդիմի Մոսկվային՝ զենքի նոր խմբաքանակի մատակարարման համար․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

Լուրեր

05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը, անհրաժեշտության դեպքում, կարող է դիմել Մոսկվային՝ զենքի նոր խմբաքանակների մատակարարման համար, սակայն առայժմ այդ մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

Նա հիշեցրել է, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը՝ Սերգեյ Լավրովի, որպեսզի տեղեկություններ հայտնեն ստեղծված իրավիճակի մասին, ներկայացնեն ՀՀ դիրքորոշումը և թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Երևանը։

«Դեռևս խոսք չի գնում Հայաստանին արտաքին ռազմական օգնություն տրամադրելու մասին»,- նշել է դեսպանը։

Վարդան Տողանյանը նշել է նաև, որ Երևանը հուսով է՝ Ռուսաստանը կկարողանա կանգնեցնել ԼՂ հակամարտության ներկայիս սրումը։

«Ռուսաստանը մշտապես զբաղեցրել է ծանրակշիռ հավասարակշռված դիրքորոշում։  Այսօր էլ Ռուսաստանը շահագրգռված է և արտգործնախարարների ու նախագահների միջև հեռախոսազրույցներն ու ռազմական գործողությունները դադարեցնելու՝ Մոսկվայի կոչերը վկայում են այդ մասին։ Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա կանգնեցնել այս պատերազմն ու կողմերին նստեցնել բանակցությունների շուրջ՝ Ռուսաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասել է դիվանագետը։