Նախկին ջութակահարուհի Մարգարիտա Պետրոսյանը, որը ելույթ էր ունենում աշխարհի բազմաթիվ բեմահարթակներում, որոշում կայացնելով արմատապես փոխել իր գործունեության ոլորտը՝ փաստացի դարձավ դիզայներ-կոնստրուկտոր, ձևարար, տեխնոլոգ և դերձակ միաժամանակ: Եվ ինչպես հարիր է ստեղծագործող մարդուն, սկսեց կանացի զգեստների միջոցով վերակենդանացնել միջնադարյան Հայաստանի մշակութային ժառանգությունը: «Իմ կողմից ստեղծված հագուստներն այն կանանց համար են, ովքեր, թեև միմյանցից բավականին տարբեր են, …

