Մեկ ամսվա արտակարգ դրության փոխարեն մեզ առաջարկում են մինչև 6 ամիս կարանտին հայտարարելու վերաբերյալ նոր իրավակարգավորումներով նախագիծ, որը բազմաթիվ խնդիրներ ունի։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ելույթ ունենալով խմբակցության անունից։ «Մեր մտահոգությունն այն է, որ նախագիծն ունի հակասահմանադրական դրույթներ՝ մարդու իրավունքների հետ կապված: Բացի այդ՝ հանրապետության …

