Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ապրում են Դաղստանի հետ սահմանին գտնվող Կուլար գյուղի վրանային ճամբարում, 4-րդ օրն է՝ հացադուլ են անում։ Ակցիան անցկացվում է «Տուն ենք ուզում վերադառնալ» կարգախոսով։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հավաքվածներն Ադրբեջանի ու Ռուսաստանի իշխանություններից պահանջում են հարցն արագ կարգավորել, որպեսզի կարողանան անցնել սահմանը։ Հացադուլին անընդհատ կամ հերթափոխով մասնակցում է մոտ 200 …

