«Խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ հանդիպումների շարք ենք սկսում կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Կոտայքի մարզի ակտիվի հետ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ու տեսանյութ հրապարակել: «Ես հանձնարարել էի կարճ ժամանակահատվածում հանդիպեք ժողովրդի հետ, լսեք նրանց հուզող հարցերը: Ես պատրաստ եմ այդ հարցերին պատասխանելու, լիարժեք այն, …

