Ալիևը հայտարարել է, թե դե յուրե կամ դե ֆակտո՝ Թուրքիան պետք է լինի բանակցային սեղանի շուրջ

Լուրեր

05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
Բոլորը

Թուրքիան պետք է լինի ԼՂ հակամարտության բանակցային սեղանի շուրջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, և թե որն է եղել նման կազմով դրա ստեղծման պատճառը, մենք չգիտենք։ Այդ խմբում կան այնպիսի երկրներ, որոնք տարածաշրջան ելք և այստեղ ոչ մի ազդեցություն չունեն։ Եթե մենք ուզում ենք այս հակամարտության լուծում, ապա այստեղ պետք է լինեն այնպիսի երկրներ, որոնք կկարողանային ծառայել իրական հաշտությանը։ Իհարկե, այդ դերում մենք տեսնում ենք Թուրքիային և ողջունում ենք»,- ասել է Ալիևը թուրքական Haber Turk հեռուստաալիքի եթերում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ Բաքուն հասկանում է, որ «Մինսկի խումբը ստեղծվել է ԵԱՀԿ կողմից, որը ունի իր օրենքները և կազմի փոփոխությունը, ամենայն հավանականությամբ, նախատեսում է ինչ-որ իրավաբանական գործընթացներ»։

«Մենք չենք ցանկանում այդ մանրամասների մեջ մտնել։ Եվ այդ պատճառով ես ասացի՝ նշանակություն չունի՝ դե յուրե, թե՞ դե ֆակտո, կարևորը Թուրքիան լինի այդ բանակցային սեղանի շուրջ»,- հավելել է Ալիևը։

Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան ու Անկարան մշտապես բանակցություններ են վարում հակամարտության կարգավորման շուրջ։

Տաթև Ֆռանգյան