Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Լուրեր

09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
Բոլորը

Սլովակիայի մայրաքաղաք Բրիտասլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 11-ից պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները: Մրցումային օրվա արդյունքներով Հայաստանի 3 ներկայացուցիչ՝ Մանվել Խաչատրյանը, Կարեն Ասլանյանը և Մալխաս Ամոյանը, դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ:

55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 9:0 հաշվով առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էմրե Մուտլուի նկատմամբ: Կիսաեզրափակչում Խաչատրյանը կմրցի Ադրբեջանի ներկայացուցիչ Էլդանիզ Ազիզլիի հետ:

63 կգ քաշային Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակչում հաղթել է լեհ Մաիրբեկ Սարիմովին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրիյ Սեմենչուկի հետ:

77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում 9:0 հաշվով առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բեռնատեկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 7-2 հաշվով հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլովեյին: Կիսաեզրափակչում Մալխաս Ամոյանն ուժերը կչափի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Հայկ Մնացականյանի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 87 կգ քաշային Կարեն Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում 3:6 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին, իսկ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը 1:1 հաշվով զիջել է Թուրքիայի ներկայացուցչին:

Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Կարապետ Մանվելյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):