Հարավային Կովկասում կայունություն ապահովելու մեր ջանքերը շարունակվում են. Էրդողան

Լուրեր

06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
Բոլորը

Հարավային Կովկասում կայունություն ապահովելու մեր ջանքերը շարունակվում են։ Այս  մասին Անթալիայի 4-րդ դիվանագիտական ​​ֆորումի (ADF 2025) պաշտոնական բացմանը ունեցած ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Հարավային Կովկասում կայունություն ապահովելու մեր ջանքերը շարունակվում են։ Մենք ձգտում ենք պահպանել խաղաղությունն ու կայունությունը Արևելյան Միջերկրականում և Եգեյան ծովում, և մենք աշխատում ենք պահպանել դրական մթնոլորտ մեր հարևան Հունաստանի հետ։ Շատ ուշադիր հետևում ենք Բալկաններում տեղի ունեցող զարգացումներին և շարունակում ենք մեր համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ։ Կենտրոնական Ասիայի հանրապետություններն օրեցօր ամրապնդում են իրենց առանձնահատուկ տեղը մեր արտաքին քաղաքականության մեջ»,-ասել է Էրդողանը։

Նա նշել է, թե Անկարան ձգտում է Թուրքիայի շուրջ ստեղծել խաղաղության և անվտանգության գոտի՝ հարևանների հետ լավ հարաբերություններ հաստատելով, համագործակցության ու առևտրի հնարավորություններն ընդլայնելով և հակամարտող կողմերի միջև երկխոսության կամուրջներ կառուցելով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի