Չէի մտածում, որ կարդարացվեմ. Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած տղամարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:12
Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից
01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:43
Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Չէի մտածում, որ կարդարացվեմ, բայց այն, ինչ արել եմ, չեմ փոշմանում»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած տարեց տղամարդը, որն այսօր արդարացվեց դատարանում։

«Բողոքի ակցիա է եղել իմ կողմից։ Ինչ արել եմ, սիրտս հանգստացել է, եթե 2-րդ անգամ հադիպեմ իրեն, մի երկու լավ բան կասեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Ալբերտ Առստամյանը։

Հիշեցնենք՝ Երևանի Զեյթուն թաղամասի 71-ամյա բնակիչ Ալբերտ Առստամյանը 2024 թվականի օգոստոսին իրենց բակում տեսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և 9-րդ հարկի իր պատշգամբից խնձորը նետել նրա ուղղությամբ, սակայն չէր դիպել: Ոստիկանները ժամերի ընթացքում տարեց տղամարդուն տարել էին ձերբակալվածների պահման վայր, ոստիկանության բաժանմունք էին տեղափոխել նաև ընտանիքի անդամներին։ Արցախցի տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով: Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանի գործով կայացրեց արդարացման վերդիկտ՝ նշելով, որ նրան մեղսագրվող ՔՕ 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) սահմանված հանցակազմի առկայությունը ապացուցված չէ։ Մայիսի 23-ին տեղի կունենան լրացուցիչ դատալսումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։