Մինսկի խումբը պետք է ավարտի ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները․ Էրդողան. ՏԱՍՍ

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիք է հայտնել, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավարտի ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններն ու «Ադրբեջանին վերադարձնի իր տարածքները», փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ադրբեջանը միայն ցանկանում է վերադարձնել իր տարածքները, սակայն Միսնկի խումբը՝ մասնավորապես ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը, ձգձգում են այդ գործընթացը։ Այն ամենը, ինչ Մինսկի խումբը պետք է անի՝ բանակցություններն ավարտելն ու տարածքները տիրոջը վերադարձնելն է»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը մեջլիսում ելույթ ունենալիս։

Փորձելով պաշտպանվել միջազգային հանրության այն մեղադրանքներից, որ Էրդողանի հովանավորությամբ Սիրիայից զինյալներ են տեղափոխվել Ադրբեջան, Թուրքիայի ղեկավարն անցել է մեղադրանքներ հնչեցնելուն․ «Ոչ ոք չի խոսում այն սպառազինության մասին, որ Հայաստան է մատակարարվում Ֆրանսիայից ու Ռուսաստանից, սակայն նրանք Ադրբեջանին մեղադրում են սիրիացի զինյալներին ներգրավելու համար։ Սիրիացիներն իրենց երկրում գործեր ունեն, նրանք չէին գնա այնտեղ»։

Հիշեցնենք, որ ինչպես ՀՀ իշխանությունները, այնպես էլ միջազգային բազմաթիվ լրատվականներ հայտարարել են, որ Թուրքիայի հետ կապված հարյուրավոր զինյալներ Սիրիայից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի՝ ամսական 1500-2000 դոլար վճարով։

Տաթև Ֆռանգյան