Խաղաղության կոչերով դիմող ադրբեջանցիները ենթարկվում են ճնշումների ու սպառնալիքի. OC media

Լուրեր

12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Խաղաղությանն աջակցող ադրբեջանցի ակտիվիստներ Նարմին Շահմարզադեն ու Գիյաս Իբրահիմովը հայտարարել են, որ իրենց հրավիրել են դատախազություն՝ հարցաքննության համար։ Նարմին Շահմարզադեն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Գիյաս Իբրահիմովին մեքենայով ստիպողաբար տարել են, իրեն էլ զանգով տեղեկացրել, որ ներկայանա դատախազություն։ Այս մասին գրում է OC media-ն։

Այնուհետ Իբրահիմովը հրապարակել է իրեն դատախազություն հրավիրող փաստաթղթի լուսանկարը։

«Ուզում եք ինձ ձերբակալել, արեք, ինչ ուզում եք»,- գրել է ակտիվիստը։

Նշենք, որ ավելի վաղ ևս Իբրահիմովին խաղաղության կոչեր հնչեցնելու համար ձերբակալվել էր Ադրբեջանի հատուկ ծառությունների կողմից։

Ադրբեջանցի այս երկու ակտիվիստները Հայաստանից, Ադրբեջանից ու ամբողջ աշխարհից այն մարդկանց թվում են, որոնք ստորագրել են խաղաղությանն ուղղված կոչը։ Նրանցից բացի՝ խաղաղության կոչը ստորագրած այլ ադրբեջանցիներ ևս հաղորդում են, որ համացանցում ենթարկվում են ճնշումների ու սպառնալիքի։

Ակտիվիստներից Ժալե Բայրամովան էլ OC Media-ի պատմել է, որ իր հասցեին տարբեր մեղադրանքներ ու սպառնալիքներ են հնչեցվում։ Նրան մեղադրում են դրսից գումար ստանալու ու հակադրբեջանական գործունեություն ծավալելու համար։

Սպառնալիքների պատճառով ադրբեջանցի ատիվիստներից մեկը խնդրել է իր ստորագրությունը հեռացնել խաղաղությանն աջակցողների ցանկից։

Միաժամանակ, ադրբեջանցի օգտատերերից մեկը հրապարակել է խաղաղության կոչը ստորագրած ադրբեջանցիների անունները՝ նրանց անվանելով ազգի դավաճաններ։

Էմմա Չոբանյան