Վերջին 1 օրում Ռուսաստանում կորոնավիրուսի 8․855 նոր դեպք է հայտնաբերվել։ Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 458․689-ի։ Այս մասին հայտնում է worldometers.info վիճակագրական կայքը։ Արձանագրված դեպքերից ակտիվ է 231․576-ը, որից 2․300-ը՝ ծանր կամ ծայրահեղ ծանր։ Մինչ օրս երկրում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության 5․725 դեպք։ Ապաքինվածների թիվը 221․388 է։ Ռուսաստանում իրականացված կորոնավիրոսի թեստավորումները գերազանցում են 12 միլիոնը։ …

