Մեր տնտեսությունը պատրաստ է ցանկացած տևողությամբ պատերազմի, եթե սառը նայենք, չհուսալքվենք․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.04.2026 | 23:27
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
16.04.2026 | 23:16
ՌԴ-ում ինտերնետն այժմ վերահսկվում է ԱԴԾ-ի երկրորդ ծառայության կողմից, որի աշխատակիցները փորձել են թունավորել Նավալնիին․ The Bell
16.04.2026 | 22:58
Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են հրադադարի
16.04.2026 | 22:48
Թուրքիայում ուսուցիչները բողոքի ցույցեր են անցկացրել դպրոցներում զինված հարձակումներից հետո
16.04.2026 | 22:34
Դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն. Սիմոնյանը՝ Բաքվում պահվող գերիների մասին
16.04.2026 | 22:21
Վրաստանում հատուկ վիզա կգործի «թվային քոչվորների» համար
16.04.2026 | 22:08
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.04.2026 | 21:54
Մուստաֆաևը հայտարարել է, որ Արաքսի վրայով Աղբենդի կամուրջը շուտով կհանձնվի շահագործման
16.04.2026 | 21:40
Նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային
16.04.2026 | 21:27
ԱՄՆ զորքերը պատրաստ են վերսկսել մարտական ​​գործողությունները. Հեգսեթը զգուշացնում է Իրանին
16.04.2026 | 21:14
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներգրավվածությունը
16.04.2026 | 21:00
Կառավարությունը շեշտում է՝ եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ԵՄ-ից աջակցության փաթեթներ ունի՝ մեղմելու հետևանքը․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:50
Հռոմի պապը քննադատել է «բռնակալներին», որոնք միլիարդներ են ծախսում պատերազմների վրա
16.04.2026 | 20:42
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ «Ուժեղ Հայաստան»-ից 14 անձ է ձերբակալվել, նոր գաղտնալսում է հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:30
Եթե նույնիսկ հաղթի Սամվել Կարապետյանը, նա վերադարձնելո՞ւ է Ղարաբաղը․ Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմի ժամանակ փող է անհրաժեշտ, իսկ այն պետք է գոյանա հարկերից։ Այսինքն՝ տնտեսությունը պետք է աշխատի։ Պատերազմի ընթացքում տնտեսության վարքի մասին Factor TV-ն զրուցել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ։

– Ռազմական փորձագետները նշում են, որ պատերազմի ինտենսիվությունը կարող է ընկնել, բայց պատերազմը կարող է շարունակվել ավելի երկար։ Հիմա տնտեսությունը պատերազմական իրավիճակին պատրաստելու ի՞նչ գործողություններ կան, որ պետք է արվեն։

– Հայաստանի տնտեսությունը միշտ էլ փաստացի եղել է պատերազմական իրավիճակի ազդեցությունների տակ։ Այսինքն, եթե մենք նայում ենք մեր հնարավորությունները՝ ներդրումային, պարտք ներգրավելու և արտաքին հարաբերությունների, այդտեղ բոլոր ուղղությունների վրա պատերազմի կամ ռազմական գործողությունների հնարավոր էսկալացիայի ռիսկը միշտ եղել է։

Հիմա, այս պահի դրությամբ, մեր տնտեսությունն ամբողջությամբ պատրաստ է ցանկացած տևողությամբ պատերազմի, եթե մենք սառը նայենք ամեն ինչին, չհուսալքվենք ու գնանք առաջ։ Պետք է հասկանանք, որ ինչքան էլ մենք փորձենք մի քիչ շատ ռոմանտիկ նայել ամեն ինչին, Թուրքիան, որ մեր անմիջական հարևանն է, չի վերանալու երկրի երեսից։ Ինքը լինելու է մեր հարևանը, և ինքը լինելու է մշտական վտանգի աղբյուր։ Եվ այդ վտանգի աղբյուրին համապատասխան՝ մենք պետք է ունենանք նաև համապատասխան ենթակառուցվածքներ ու հզորություններ։

– Շարունակենք Թուրքիայի թեման։ Չնայած շրջափակմանը, չնայած սահմանների փակ լինելուն՝ տասնյակ և հարյուրավոր միլիոն դոլարների ապրանք է գալիս Հայաստան։ Այսինքն, ըստ էության, մենք ֆինանսավորում ենք ահաբեկչական պետության տնտեսությունը։ Պետական մակարդակով ի՞նչ կարելի է անել սրա դեմ։

– Ճիշտ է, չնայած փակ սահմաններին՝ թուրքական ապրանքը մեծ տեսակարար կշիռ ունի Հայաստանի ներմուծման կառուցվածքում։ Եվ եթե փակ սահմանների պարագայում թուրքական ապրանքն այդպիսի մեծ տեսակարար կշիռ ունի, մենք պիտի մտածենք ոչ միայն դա արհեստական արգելելու, այլ դա այլ ապրանքներով և, ցանկալի է, տեսական արտադրությամբ փոխելու մասին։ Հրատապ, կտրուկ փոփոխությունների չգնալով՝ այդ խնդիրը լուծել է պետք, և կառավարության մեր գործընկերներն այդ ուղղությամբ աշխատում են։ Մանավանդ, որ հասարակության կողմից այդ պահանջը կա։ Այսինքն՝ հստակ է, որ մենք հրաժարվելու ենք թուրքական ծագման ապրանքներից, ծառայություններից։ Ի՞նչ ձևաչափով և ժամկետներում՝ կքննարկենք։ Ու պետք է այնպես անենք, որ այս ամենից տուժած դուրս չգանք։

– Երբ հասարակությունն է հրաժարվում, դա զգացմունքային ֆոնի վրա է և ժամանակ անց դա մարում է։ Իսկ Կառավարությունը ի՞նչ է ձեռնարկում, եթե մանրամասներ հայտնի են։

– Կարծում եմ՝ երբ համապատասխան որոշում լինի, իրենք այդ մասին կհայտնեն։ Բայց չի բացառվում, որ մենք ունենանք թուրքական ապրանքների ամբողջական կամ մասնակի էմբարգո։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան