Թուրքական գործոնն ու ԼՂ հակամարտության անտեսված նրբությունները․ Գարի Կասպարովը՝ փակուղային իրավիճակի մասին

Լուրեր

05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամի» ղեկավար Գարի Կասպարովը մեկնաբանել է Արցախում ստեղծված իրավիճակը։

«Առաջինը, թե ինչու է թուրքական գործոնը կարևոր, քանի որ այս խնդիրը չի եղել բացառապես ներխորհրդային, այլ այստեղ նաև ոռնացող կարևորություն ունի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը։ Եվ սա կարևոր գործոն է, որն արդեն գենետիկ մակարդակով է, ցանկացած հայի ենթագիտակցության մեջ, որ ապրում է թուրքալեզու ժողովուրդների կողմից վերահսկվող տարածքներում»,- «Էխո Մոսկվի»-ին ասել է Կասպարովը։

Նրա խոսքով՝ ոչ մի կերպ չի կարելի զբաղվել այդ պատմական փաստաթղթերի ուսումնասիրություններով, որոնք տեղի են ունեցել հազար տարի առաջ, միակ օբյեկտիվ վիճակագրական տվյալները կարելի է ստանալ 19-րդ դարի վերջում Ռուսաստանի կայսրությունում արված մարդահաշվարկից, որը փաստում է, որ այդ տարածքի բնակչության ճնշող մեծամասնությունը եղել են հայեր։

«Հետո մենք գիտենք, որ Լենինը, որը Թուրքիան դիտարկում էր որպես իր գլխավոր դաշնակից, այդ տարածաշրջանում հեղափոխության լոկոմոտիվ, երկու տարածքները՝ Նախիջևանը, որը հավասարաչափ բնակեցված էր ադրբեջանցիներով ու հայերով, և բացառապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը փոխանցում է Ադրբեջանին։ Եվ սա, բնականաբար, ականապատ դաշտ է։ Ի դեպ, դրանից հետո նման ականային դաշտեր Ստալինը պարբերաբար է ստեղծել, որպեսզի Միության կազմից որևէ հանրապետության հնարավոր դուրս գալու դեպքում այդ ականները պայթեն»,- ասել  է Կասպարովը։

Նա նշել է, թե իրականում կա մի մանրուք, որը սկզբունքորեն տարբերում է Ղրիմի խնդիրը Լեռնային Ղարաբաղի ու շատ այլ խնդիրներից։ Իրականում Խորհրդային Միության օրենքում, որն ընդունվել է 1990-ականներին, նախանշվում էր բավականին հստակ կանոն դաշնակից հանրապետության դուրս գալու վերաբերյալ, և հստակ նշվում է, որ ինքնավար հանրապետություններն ու ազգային խմբավորումները պետք է առանձին հանրաքվե անցկացնեն։

«Եվ այդ փլուզման դեպքում նրանք ունեն սեփական ինքնորոշման իրավունք։ Սա չափազանց կարևոր պահ է, որն այժմ շատերի կողմից անտեսվում է։ Այս պատճառով էլ Ադրբեջանի ինքնիշխանությունը կասկածելի բնույթ ունի։ Կարող եմ ասել, որ այս կամ այն կողմի հստակ կողմնորոշում չունեմ։ Միանգամայն ակնհայտ է, որ այդ ողբերգության մեկնակետը Սումգայիթյան ջարդերն են։ Սումգայիթյան ջարդերը պատմությունը նոր հարթություն տեղափոխեցին։ Հետո ջարդեր եղան Կիրովաբադում՝ այժմյան Գյանջայում։ Իսկ հետո, բնականաբար, Բաքվում ջարդեր եղան։ Եվ այդ ամենը բացարձակապես անհնար դարձրեց համատեղ բնակությունը, քանի որ Թուրքիայի կողմից 1915թ-ի ցեղասպանությունը մինչ օրս չի ճանաչվել։ Եվ քանի դեռ այդ ցեղասպանությունը չի ճանաչվել Թուրքիայի կողմից, խոսել Թուրքիայի ինչ-որ դրական դերակատարության և Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների մասին, ինձ թվում է, պետք չէ։ Մենք գտնվում ենք նման փակուղային իրավիճակում»,- ասել է Կասպարովը։

Տաթև Ֆռանգյան