ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսին Սև ծովում անօդաչու սարքերի հարվածի ենթարկված բեռնատար նավի թուրք սեփականատերը, անձնակազմի անդամների և հարձակման հետևանքով զոհված նավաստու ընտանիքի հետ համատեղ, բողոք են ներկայացրել Հաագայի Միջազգային քրեական դատարան՝ պահանջելով հարվածը հետաքննել որպես հնարավոր ռազմական հանցագործություն, գրում է Turkiye today-ը։

Բողոքը վերաբերում է թուրքական դրոշի ներքո նավարկող «MV Reyhan Sari» բեռնատար նավին, որը հարձակման էր ենթարկվել 2026 թվականի հուլիսի 21-ին՝ Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգստային քաղաքի մոտ։ Նավն ածուխ էր տեղափոխում Ռուսաստանի Թաման նավահանգստից դեպի Թուրքիա՝ Սև ծովի ափին գտնվող Տրապիզոն։ Այն խոցվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերով։

Հարձակման հետևանքով զոհվել է 54-ամյա նավաստի Սավաշ Չաքարը։ Հարձակման հետևանքով անձնակազմի ևս մի քանի անդամներ վիրավորվել էին, սակայն նրանց վիճակի և ինքնության վերաբերյալ բողոքում մանրամասներ չեն ներկայացվել։ Նավի սեփականատերը՝ թուրքական ծովային T&O Denizcilik ընկերությունը, Չաքարի ընտանիքի և անձնակազմի անդամների հետ բողոքը ներկայացրել է Միջազգային քրեական դատարան՝ խնդրելով հարձակումը միջազգային իրավունքի շրջանակում քննել որպես հնարավոր ռազմական հանցագործություն։

Բողոքը ներկայացվել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազության գրասենյակին՝ մշտական դատարանին, որը ստեղծվել է ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և ագրեսիայի հանցագործության համար պատասխանատու անձանց քրեական հետապնդման նպատակով։ Դատարանը ստեղծվել է 1998 թվականի Հռոմի կանոնադրության հիման վրա, գործում է ՄԱԿ-ից անկախ և իրավասություն ունի միայն կանոնադրության մասնակից պետությունների նկատմամբ կամ այն դեպքերում, երբ գործը դատարան է փոխանցվում հատուկ իրավական մեխանիզմների միջոցով։

Դատախազները նախ կուսումնասիրեն բողոքում ներկայացված պնդումներն ու դրանք հիմնավորող ապացույցները։ Ուսումնասիրության արդյունքում կորոշվի՝ արդյո՞ք միջադեպի քննությունը դատարանի իրավասության շրջանակում է, արդյո՞ք բողոքը ենթակա է ընդունման, և արդյո՞ք ենթադրյալ արարքը համապատասխանում է Հռոմի կանոնադրությամբ սահմանված՝ հանցագործության համար նախատեսված չափանիշներին։ Գործը վարույթի հաջորդ փուլ կանցնի միայն այն դեպքում, եթե դատախազները որոշեն պաշտոնական հետաքննություն սկսել։ Եթե հետագայում պարզվի, որ առկա են բավարար ապացույցներ պատասխանատու անձանց դեմ, ապա գործը կարող է փոխանցվել դատարանում քննության։ Նախնական ուսումնասիրության ավարտի համար որևէ ժամկետ չի նշվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի