Ադրբեջանում այրում են թուրք գրող Էլիֆ Շաֆաքի գրքերը, գրախանութները հրաժարվում են նրա գրքերի վաճառքից

Լուրեր

05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
Բոլորը

Ադրբեջանում ակտիվ արշավ է սկսվել թուրքական արմատներով բրիտանացի գրող Էլիֆ Շաֆաքի դեմ։ Հայտնի գրողը Twitter-ի իր էջում կիսվել էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի ավերակներում բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանի՝ Կոմիտասի «Կռունկի» կատարման տեսանյութով ու խաղաղության կոչ արել։

Այս ամենից հետո ադրբեջանցիները սկսել են «գրոհել» Էլիֆ Շաֆաքի էջը՝ նրա հասցեին տարբեր մեղադրանքներ հնչեցնելով։ Շատերը նույնիսկ այրել են Շաֆաքի գրքերը և լուսանկարները տեղադրել համացանցում։

Բացի այդ, Ադրբեջանի խոշոր գրախանութների ցանցերից մեկը՝ LIBRAFF-ը, հայտարարել է, որ հրաժարվում է Շաֆաքի գրքերը վաճառելուց։

«Գրքերի վաճառքը մեր խանութներում կդադարեցվի այնքան ժամանակ, մինչև գրողը ներողություն չխնդրի ադրբեջանցի ժողովրդից այն բանի համար, որ իր թվիթերյան էջում «արվեստ» անվան տակ արդարացնում  է «հայկական օկուպացիան»»,- ասվում է գրախանութի ֆեյսբուքյան հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան