ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն այսօր խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ զեկույցն ավարտելիս ասաց՝ մի դրական բանի մասին էլ է ուզում խոսել։ «Նախորդ տարի, որպես թիրախային հանցատեսակ, մենք ընտրել էինք բնակարանային գողությունների դեմ տարվող պայքարը։ Այս տարի արդեն ունենք դեպքերի նվազում 176-ով, բացահայտման ցուցանիշն աճել է 5.3 տոկոսով»,- ներկայացրեց ոստիկանապետը։ …

