Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել ԼՂ հակամարտությունը չվերածել միջկրոնական առճակատման

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին օգտագործել հրադադարի մասին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ խնդրի կարգավորումը քաղաքական դաշտ վերադարձնելու համար։

«Խորապես կարեկցում եմ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին  30 տարուց ավելի շարունակվող  զինված հակամարտության նոր փուլի կապակցությամբ։ Կրկին հրետակոծվում են բնակավայրեր, զոհվում են մարդիկ, ավերվում են սրբավայրեր, մշակութային ժառանգության հուշարձաններ, խաղաղ բնակիչների տներ։ Անկեղծորեն կարեկցում եմ այս սարսափելի պատերազմի բոլոր զոհերին, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Ռուսական ուղղափառ եկեղեցին հակամարտության ամենասկզբից արել ու անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հետ միասին նպաստի Լեռնային Ղարաբաղի բազմաչարչար հողի վրա խաղաղության հաստատման համար»,- հայտարարել է պատրիարք Կիրիլը։

Պատրիարքը դիմել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել, որպեսզի հակամարտությունը չվերածվի միջկրոնական առճակատման։

«Կարծում եմ, չափաանց կարևոր են Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունները»,- ասել է Համայն Ռուսիո պատրիարքը՝ կոչ անելով օգտվել հրադադարից, որպեսզի հարցի լուծումը տեղափոխվի քաղաքական դաշտ։

«Հայաստանն ու Ադրբեջանը պատմականորեն եղել և կմնան հարևաններ, հայերն ու ադրբեջանցիները ամեն դեպքում շարունակելու են ապրել կողք-կողքի», – հայտարարել է Համայն Ռուսիո պատրիարքը։

Տաթև Ֆռանգյան