Այսօր Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչպես են ընթանում աշխատանքները սահմանամերձ համայնքներում՝ մասնավորապես Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի և Մովսես գյուղերում։ «Չինարիում բնակելի տան հիմքային աշխատանքներն ավարտվել են, հիմա նկուղային հարկի, սյուների և պատերի աշխատանքներն են ընթանում։ Զուգահեռ նաև նախագծման պրոցեսն է գնում։ Ներքին Կարմիրաղբյուրում տեղադրվել է հավաքովի ապաստարան, որը արդեն պատրաստ էր շաբաթ օրը, մնում …

