Տիխանովսկայան վերջնագիր է ներկայացրել Լուկաշենկոյին

Լուրեր

04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
Բոլորը

Բելառուս ընդդիմադիր գործիչ ու նախագահական ընտրությունների թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան երեք պահանջ է ներկայացրել Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որոնք վերջինս պետք է կատարի մինչ հոկտեմբերի 25-ը, հակառակ դեպքում կսկսվի համազգային գործադուլ, զգուշացրել է նա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Վարչակազմն ունի 13 օր, որպեսզի կատարի 3 պարտադիր պայման․

1․ Լուկաշենկոն պետք է հայտարարի հեռանալու մասին

2․Պետք է ամբողջությամբ վերջ դրվի փողոցներում բռնությանը

3․Բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն»,- ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Տիխանովսկայայի պաշտոնական Telegram-ալիքում։

Եթե այս պայմանները չկատարվեն նշված ժամանակահատվածում, «ողջ երկիրը խաղաղ դուրս կգա փողոց» և հոկտեմբերի 26-ին «կսկսվի  բոլոր ձեռնարկությունների համազգային գործադուլ, կփակվեն բոլոր փողոցները», զգուշացրել է Տիխանովսկայան։

«Մենք 13 օր ունենք, որպեսզի նախապատրաստվենք, և այդ ողջ ժամանակահատվածում բելառուսները կշարունակեն իրենց խաղաղ ու համառ ցույցերը»,- շարունակել է ընդդիմադիրը։

«Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ պատրաստ ենք երկխոսության ու բանակցությունների։ Սակայն ճաղերի հետևից խոսակցությունը՝ երկխոսություն չէ»,- հայտարարել է Տիխանովսկայան։

Հիշեցնենք, որ Բելառուսում արդեն երկու ամսից ավելի է շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերն ընդդեմ օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների։

 

Տաթև Ֆռանգյան