Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծանուցագրեր է ուղարկել համապատասխանաբար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին Արցախի կողմից տվյալ միջազգային դաշնագրերով նախատեսված ժամանակավոր իրավական միջոցներ ձեռնարկելու մասին՝ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածման …