Հայ գերիներին վերադարձնելու գործով ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել Ադրբեջանին՝ տալով ժամանակ․ Արտակ Զեյնալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը իրավապաշտպան, արդարադատության պաշտոնաթող նախարար Արտակ Զեյնալյան

– Պարո՛ն Զեյնալյան, 19-օրյա այս պատերազմում թե՛ Ադրբեջանը, թե՛ Արցախը գերիներ ունեն։ Գերեվարված երկու հայ զինծառայողի՝ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի շահերը Դուք եք պաշտպանում և դիմել եք ՄԻԵԴ։ Պետք է խնդրեմ ներկայացնեք՝ ի՞նչ պահանջով եք դիմել, ի՞նչ պրոցես կա այսօր։

– Եվրոպական դատարան ենք դիմել, որպեսզի 39 կանոնի համաձայն՝ հրատապ միջոց կիրառի և Ադրբեջանին պարտադրի մարդասիրական հրադադարի ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա Արեգ Սարգսյանին և Նարեկ Ամիրջանյանին հանձնեն Հայաստանի Հանրապետությանը։ Մեր երկրորդ պահանջն է՝ մինչև վերադարձնելը ձեռնարկել բոլոր միջոցները՝ պաշտպանելու նրանց կյանքը, ապահովելու նրանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը։ Երրորդ պահանջն է՝ ապահովել մեր երկու գերիների պատշաճ բժշկական օգնությունը, չորրորդ պահանջն է՝ ապահովել, որպեսզի նրանց հետ վարվեն միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան՝ հարգել արժանապատվությունը, մարդասիրական վերաբերմունքի արժանացնել նրանց կամ որևէ այլ կերպ չնսեմացնել նրանց արժանապատվությունը, բռնության չենթարկել, և հինգերորդ պահանջն է, որ պրոցեսի վերաբերյալ ադրբեջանական կողմը Նարեկին և Արեգին հայտնի դատարանի հնարավոր որոշման մասին։ Մենք այս վերջին երկու պահանջը դիտում ենք նրանց կյանքի պաշտպանության համատեքստում։ Եթե նրանք իմանան, որ իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ պրոցես է վարվում և ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել իրենց վերաբերյալ, դա կնպաստի, որպեսզի նրանք ամուր մնան, դիմակայեն, դիմանան ճնշումներին։

– Արդյո՞ք Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի հետ որևէ կոնտակտ հաստատել է Ձեր դիմումի հիման վրա, արդյո՞ք հարցեր ուղղվել են։

– Եվրոպական դատարանը գործը գրանցել է, սակայն վարույթը կասեցվել է՝ մինչև ստանա Ադրբեջանից որոշ հարցերի պատասխաններ։ Եվրոպական դատարանը մի քանի հարցեր է ուղղել Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի, մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունը պատասխանի՝ ի՞նչ պայմաններում են պահվում անձինք, ում շահերը պաշտպանում ենք, երկրորդ՝ նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ հայտնի, դրանք պետք է լինեն պատշաճ՝ արդյո՞ք նրանք բժշկական զննության ենթարկվել են մասնագետ-բժիշկների կողմից, և պետք է որ լինեն փաստաթղթեր, դրանց պատճեները պետք է լինեն ՄԻԵԴ-ում՝ պաշտոնական գործավարական լեզուներից որևէ մեկով թարգմանված, և երրորդ պահանջն է՝ հայտնել՝ արդյո՞ք պատրաստվում են հումանիտար հրադադարի համաձայնագրի պահանջների շրջանակում վերադարձնել հայկական կողմին։ Նաև այս հարցերին պատասխանելու համար Ադրբեջանին տրվել է ժամանակ մինչև հոկտեմբերի 22-ը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան