Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 1-ին ԱՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։ Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել Պաշտպանության բանակի զինծառայողների, ազատամարտիկների, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների, առողջապահության, կրթության, գիտության ոլորտների ներկայացուցիչների: Գիտության, կրթության և առողջապահության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի …

