Թուրքիայի և ահաբեկիչների գործոնը Բաքվում ստեղծել են հաշվարկ, որ կարող են չլսել միջազգային հանրության մոտեցումը․ Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
Բոլորը

Հայաստանը եղել ու մնում է Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է Հունաստանի իր պաշտոնակցի հետ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Արցախյան պատերազմի շուրջ միջազգային արձագանքին:

Մնացականյանի խոսքով՝ երկու նոր հանգամանք է ի հայտ եկել՝ Թուրքիայի գործոնն ու միջազգային ահաբեկիչները:

«Թուրքիայի և ահաբեկիչների գործոնը Բաքվում ստեղծել են հաշվարկ, որ կարող են չլսել միջազգային հանրության մոտեցումը: Դա, բնականաբար, վտանգավոր է և, վստահաբար, ունի իր հետևանքները: Մեզ համար հարցը եղել և մնում է առավել քան պարզ: Խոսքը վերաբերում է մեր հայրենակիցների գոյութենական անվտանգությանը, և որ նրանց ինքնորոշման իրավունքի ճանաչումն առաջնային գերակա խնդիր է, այսօր արտահայտվում է նաև փաստով, որ այս ամենից բացի՝ այն պաշտպանության միջոց է: Այդ առումով մենք շարունակելու ենք համագործակցել մեր միջազգային գործընկերների հետ, շարունակելու ենք հավատարիմ մնալ հոկտեմբերի 10-ին ձեռք բերված համաձայնությանը: Մենք շարունակում ենք պնդել, որ այս խնդիրը ուժի միջոցով հանգուցալուծում չի ունենալու և մեր խիզախները Արցախում ի ցույց են դնում վճռականությունը՝ պաշտպանելու հողը, հայրենիքը, կյանքը, ընտանիքը և բացառում են, որ թշնամին երբևէ ունենալու է խնդրի ռազմական լուծում»,- նշեց Մնացականյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: