Դոնբասում թուրքական անօդաչուների ու ռուսական ՀՕՊ համակարգերի պատերազմ է սպասվում․ ПолитНавигатор

Լուրեր

05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
Բոլորը

Ուկրաինան կարող է համաձայնության գալ Թուրքիայի հետ՝ բարձր ճշգրտության սպառազինություն ու անօդաչուներ մատակարարելու հարցում։ Այս հարցը կքննարկվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Անկարա կատարելիք այցի ժամանակ, հայտարարել է Գերագույն ռադայի նախկին պատգամավոր, միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Եվգենի Դոբրյակը, գրում է «ПолитНавигатор»-ը։

Դոբրյակի խոսքով՝ արդեն այսօր Ուկրաինայի ու Թուրքիայի միջև պետք է կնքվի ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր։

«Ուկրաինայում այսօր չկան բարձր ճշգրտության, բարձր տեխնոլոգիական զենքի նմուշներ, որոնք պետք է ծառայեին մեր պետությանը՝ մեր զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար: Նախ և առաջ՝ ինչի՞ մասին կխոսեն։ Մենք ծանոթ չենք 21 կետերին, որոնք ներառված են համաձայնագրում, սակայն գիտենք, որ Ուկրաինան ծայրաստիճան հետաքրքրված է ТВ-2 հարվածային ԱԹՍ-ների ձեռքբերումով։ Սա գործառնական-մարտավարական անօդաչու թռչող սարք է, որը թռչում է միջին բարձրության վրա, ունի թռիչքի շատ երկար տևողություն ու գերճշգրիտ հարվածներ է հասցնում թիրախներին»,- հայտարարել է Դոբրյակը՝ նշելով, որ, իր տեղեկությունների համաձայն, կա պայմանավորվածություն, որ այդ անօդաչուները նաև կարտադրվեն Ուկրաինայի տարածքում։

Փորձագետը նաև նշել է, որ Ուկրաինա թուրքական սպառազինության մատակարարումից հետո Դոնբասում դրա կիրառման դեպքում Ռուսաստանը կարող է Լուգանսկի ու Դոնբասի հանրապետություններին մատակարարել անօդաչուների դեմ պայքարի ժամանակակից միջոցներ։

«Ի՞նչ սրացումներ կարող են լինել Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների պայմաններում նմանատիպ զենքի կիրառումն իսկապես հնարավորություն չի տալիս Լուգանսկին ու Դոնբասին նույնկերպ պատասխանել, քանի որ այդ հանրապետությունների ունեցած զենիթահրթիռային համակարգերը՝ «Стрела-10»-ը, չեն կարողանում հասնել այդ ԱԹՍ-ին։ Այսինքն՝ օպերատիվ-մարտավարական հավասարակշռությունը փոխվում է: Սա իրապես կարող է հրահրել Ռուսաստանին ավելի ժամանակակից զենքի տեսակներ տրամադրել Ուկրաինայի արևելքին և սրել ներկայիս իրավիճակը»,- ասել է փորձագետը:

Տաթև Ֆռանգյան