Սպասվու՞մ է արդյոք ԱՄՆ-ի առավել ակտիվ ներգրավվածություն ԼՂ հարցում. տեսակետներ. VOA

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

ԼՂ հակամարտությունն իր արձագանքն է ստանում ԱՄՆ-ում: Վաշինգտոնի արձագանքին են անդրադառնում ամերիկացի վերլուծաբաններն ու քաղաքական դաշտը. գրում է VOA-ն:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն WSB Atlanta-ի եթերում նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի միայն խաղաղ ճանապարհով առանց ռազմական բախման և երրորդ երկրների միջամտության՝ ընդգծելով Թոuրքիայի ներգրավվածությունն Ադրբեջանի օգտին:

Պետքարտուղարը նաև հույս է հայտնել, որ «հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից, ու նրանք կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կփորձեն հասկանալ այդ իսկապես պատմական և բարդ խնդիրը»:

Հակամարտության բռնկումից ի վեր Վաշինգտոնը տարբեր առիթներով և մակարդակներով, ներառյալ ԱՄՆ նախահագ Դոնալդ Թրամփին, Մինսկի Խմբի համանախագահների շրջանակում և առանձին հանդես է եկել կրակի անհապաղ դադարեցման և բանակցությունների վերսկսման կոչերով: Խնդրին անդրադարձել է նաև Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը, ով իր հայտարարության մեջ կոչ է արել վարչակազմին առավելագույն ներգրավածություն ունենալ եվրոպացի գործընկերների հետ հակամարտության դե-էսկալացիայի և բանակցությունների վերսկսման համար: Թրամփի վարչակազմը պետք է ասի Ադրբեջանին, որ չի հանդուրժի հակամարտությանը ռազմական լուծում պարտադրելու ջանքերը, իսկ Հայաստանին՝ որ ԼՂ շուրջ տարածքները չեն կարող անվերջ օկուպացված մնալ, և հրադադարի կնքումից անմիջապես հետո պետք է սկսվեն լուրջ բանակցություններ՝ հակամարտության տևական կարգավորման համար, ասել է Բայդենը՝ Թուրքիայի գործողությունները որակելով անպատասխանատու:

Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի Թուրքիայի ծրագրի տնօրեն, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Այքան Էրդեմիրի կարծիքով Վաշինգտոնը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ կշարունակի դիվանագիտական մակարդակում կոչեր հնչեցնել խաղաղության վերականգման ուղղությամբ՝ չնայած, ըստ վերլուծաբանի, ՄԽ-ը անարդյունավետ և կողմերի համար անվստահելի ձևաչափ է: Նա ընդգհծում է, որ ԱՄՆ գործող վարչակազմը որդեգրել է աշխարհում ամերիկյան ռազմական ներգրավվածության սահմանափակման կամ չեղարկման քաղաքականություն: Բացի այդ, ըստ նրա, ԱՄՆ այսօր գտնվում է կարևար ընտրությունների շեմին, ուստի վարչակազմը չի ցանկանա որևէ կերպ ներքաշվել հակամարտության մեջ կամ հանձն առնել տրամադրելու այս ուղղությամբ որևէ քաղաքական կամ ռազմական ռեսուրս:

«Կարծում եմ մինչև ընտրությունների ավարտն ու նոր նախագահության շրջանը չպետք է ակնկալել ամերիկյան բարձրաստիճան ներգրավվածություն հակամարտության մեջ: Կարծում եմ՝ ՌԴ ու Թուրքիան կշարունակեն լինել տարածաշրջանում հիմնական խաղացողներ»,- նշում է Էրդեմիրը:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչության նախկին խոսնակ, վերլուծաբան Հագալ Շեմալին իր հերթին հիասթափություն է հայտնում գործող վարչակազմի արձագանքի կապակցությամբ: Նրա կարծիքով վարչակազմը պետք է հստակ ուղերձ հղի Թուրքիայի նախագահ Էրդողանին վերջինիս այստեղ գործողությունների վերաբերյալ: Շամալին քննադատում է նաև փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որն ըստ նրա, նշելով գրավյալ տարածքները հաշվի չի առնում հայկական կողմի անվտանգության հետ կապված մտավախությունները: Մատնանշելով կոնգրեսական Շերմանի առաջարկը Ադրբեջանի հանդեպ Մագնիցկու ակտ կիրառելու մասին’՝ նա գտնում է, որ Վաշինգտոնը պետք է պատժամիջոցներ կիրառի հակամարտություն հրահրած Ադրբեջանի ղեկավարների հանդեպ, դադարեցնի ռազմական որևէ տեսակի համագործակցությունն ու օժանդակությունը Բաքվին, ինչպես նաև զինամթերքի վաճառքը:

«Այդպիսի քայլերն, անկասկած, կարող են բարձրաձայնել նաև Թուրքիայի ներգրավվածության հետ կապված հարցերը և սահմանափակել վերջինիս գործողությունները ոչ միայն ԼՂ հարցում, այլև գլոբալ Թուրքիայի վարքագծի համատեքստում»,- ասում է Շեմալին:

ԵԱՀԿ ՄԽ նախկին ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն կարչևրում է ԱՄՆ ակտիվ դիվանագիտական դերը վերջին տասնամյակներում հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նա ընդգծում է, որ ԱՄՆ կարևրո կապեր ունի երկու կողմերի հետ. Ադրբեջանի հետ համագործակցում է էներգակիրների հարցում, իսկ Հայաստանի պարագայում, ըստ նրա, կարևոր տեղ է զբաղեցնում ամերիկահայ համայնքը: Ըստ Քավանոյի, այսօր աշխարհում առկա բազմաթիվ խնդիրներ, ներառյալ կորոնավիրուսը, ԱՄՆ ընտրությունները, Սիրիայի ճգնաժամը, Բելառուսը և այլ հարցեր, իրենց վրա են կենտրոնացնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների՝ ԱՄՆ, ՌԴ ու Ֆրանսիայի ողջ ուշադրությունը, սակայն նա ընդգծում է ՄԽ շրջանակում զինադադարի հաստատման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:

Իսկ մինչ այդ ԼՂ հակամարտությունը շարունակում է բարձրաձայնվել ամերիկյան քաղաքական տարբեր ամբիոններում: Ամերիրիկահայ և ամերիկաադրբեջանցի համայքները բողոքի ցույցեր են անցկացնում Սպիիտակ տան և Կոնգրեսի առջև: ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հանձնախմբի կոնգրեսականներն առաջ են քաշել կոնգրեսական Սփիեռի հեղինակությամբ բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի հարձակումն ու Թուրքիայի գործունեությունը, ներառյալ սիրիացի զինյալների փոխադրումն Ադրբեջան, որը հերքում է Անկարան: ԱՄՆ դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը Սենատի 11 այլ դեմոկրատ անդամների հետ պետքարտուղար Պոմպեոյին ուղղված նամակում կոչ են արել վարչակազմին անմիջապես դադարեցնել ԱՄՆ ռազմական աջակցությունն Ադրբեջանին և հորդորել Պոմպեոյին անհապաղ ուղիղ երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի, Թուրքիայի և ՀՀ ղեկավարների հետ՝ հրադադարի ռեժիմի հաստատման և բանակցությունների վերսկսման համար: Իրենց հերթին, հանրապետական սենատորներ Մարկո Ռուբիոն, Ջիմ Ռիշը, Ռոբ Պորտմանը և Ռոն Ջոնսոնը տարածել են հայտարարություն, ուր մտահոգություն են հայտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ, կոչ արել կողմերին վերջ դնել ռազմական գործողություններին, իսկ հակամարտության մեջ ներգրավված տարածաշրջանային տերություններին՝ դադարեցնել ագրեսիվ հրահրող գործունեությունը: