«Սասնա ծռեր» խմբի տասն անդամների գործով դատաքննության փուլը մոտենում է ավարտին: Այսօրվա դատական նիստում դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ նախկինում ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի նախկին պաշտպան Հայկ Ալումյանը դատարան էր դիմել միջնորդությամբ, որպեսզի քրեական օրենսգրքի ութերորդ հոդվածը (արարքի հանցավորությունը բացառող հանգամանքը) ուղարկվի ՍԴ՝ դրա որոշակիության հարցը ճշտելու համար: Դատարանը հետաքրքրվեց, թե արդյոք Բարսեղյանը շարունակում է պնդել, …