Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը Ֆեյսբուքի իր էջում հայերենով և ֆրանսերենով շնորհավորել է Գյումրու օրը և լուսանկարներ հրապարակել: «Այս սեպտեմբերի 5ին ուրախ տոն եմ մաղթում Գյումրի քաղաքին և նրա բնակիչներին։ Հայ ժողովրդի տոկունության խորհրդանիշ Գյումրին այսօր Հայաստանի կենսունակության ապացույցն է։ Քաղաքի բացառիկ պատմական ժառանգությունը և նրա բնակիչների դինամիզմը Գյումրին դարձնում են մշակութային մայրաքաղաք: Հայաստանում …

