Նոր կորոնավիրուսով ստեղծված արտակարգ դրության պայմաններում Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) նախաձեռնել է «Կովիդ-19 արագ արձագանքում» ծրագիրը Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ։ «Ծրագրի շրջանակում ստեղծվեց covid.pjc.am կայքը, որտեղ ներկայացված են այս ժամանակահատվածում ՀԼԱ կողմից ստեղծված արտադրանքները: Կայքը ծառայում է ծրագրի հիմնական նպատակի իրագործմանը, այն է՝ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը կորոնավիրուսի և դրանով պայմանավորված նոր իրավիճակի վերաբերյալ։ Կայքի կարևոր բաղադրիչներից …

