Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը որակազրկվել է ԱՄՆ բաց առաջնությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող US Open տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչում Ջոկովիչը մրցում էր իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի հետ: Մրցախաղի առաջին սեթում Ջոկովիչը գնդակի մատուցման ժամանակ հարվածել է (գուցե և պատահաբար) գծային մրցավարին, ինչի համար որակազրկվել է: ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում …

