Երևանն ու Բաքուն պարտավորվել են խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հակամարտությունը․ ԵԽ քարտուղար

Լուրեր

05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
Բոլորը

Ադրբեջանն ու Հայաստանը Եվրոպախորհրդի առաջ իրենց տարածքներում մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ պարտավորություններ ունեն։ Այս մասին այսօր հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամներ են։ Երկու կողմերն էլ պարտավորվել են մեր կազմակերպության առջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորել։ Եվ երկու կողմերն էլ պարտավոր են հետևել Մարդու իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիային։ Մարդու իրավունքների պաշտպանությունն այդ տարածքում կենսական կարևորություն ունի և հանդիսանում է իրավական պարտավորություն»,- ասել է նա։

Բուրիչի խոսքով՝ այս հակամարտության համատեքստում բարձրացվում է վիճելի տարածքներում մարդու իրավունքների ապահովման ավելի լայն խնդիրը։

«Անկախ քաղաքականությունից՝ մարդիկ, ովքեր այնտեղ ապրում են, պետք է ակնկալեն մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի նույն գերակայությունը, ինչ Եվրոպայի ցանկացած այլ բնակիչ։ Ազգային իշխանությունները պարտավոր են ապահովել սա։ Եվրոպայի խորհուրդը պետք է առանց խոչընդոտների հասանելիություն ունենա դեպի այդ տարածքներ, որպեսզի մենք կարողանանք գնահատել իրավիճակն ու համարժեք օգնություն ցուցաբերել»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։

Նա նշել է, որ հակամարտությունների և տարածքային վեճերի կարգավորումը չի մտնում կազմակերպության լիազորությունների մեջ, միաժամանակ, ընդգծել, որ մարդու իրավունքների պահպանման խնդրի կարգավորումը դարձել է այդ պաշտոնում իր մանդատի առաջնահերթություններից մեկը:

Տաթև Ֆռանգյան