Մենք տեսնում ենք սպանող լռություն. ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
Բոլորը

ՄԱԿ-ը և միջազգային մյուս կազմակերպությունները տեսնում են, թե այսօր ինչ է կատարվում Արցախում ու լռում են։ Այս մասին բարձրաձայնում են ի պաշտպանություն Արցախի դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ քայլերթ իրականացնող քաղաքացիները:

«Ամսի 27-ից սկսած՝ տարբեր փաստեր ու ապացույցներ են ուղարկվում միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԵՄ-ին, ՄԱԿ-ին՝ նկարագրելով իրավիճակն ու այն կորուստները, որոնք հայկական կողմը կրում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Սակայն մենք չենք տեսնում բավարար արձագանք։ Տեսնում ենք չեզոքություն, տեսնում ենք, որ այստեղի կառույցների ներկայացուցիչները ակտիվություն չեն դրսևորում և չեն հավաքում փաստերը։ Ըստ էության՝ պատճառներից մեկը դա է, որ անհամաչափ արձագանք կա։ Մենք ուզում ենք հուսալ, որ այստեղ ֆինանսական շահերը չեն գերակայում, այլ արժեքները կգերակայեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։

Նա նաև ընդգծեց, որ միջազգային կառույցները սպանող լռություն են դրսևորում, որը սպանում է մեր ժողովրդին։

«Եվ մենք ուզում ենք այս ակցիայով բեկում մտնի, և ավելի միանշանակ գնահատականներ լսենք՝ Թուրքային, թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող, և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեն»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ նամակների, հայտարարությունների փաթեթ են փոխանցելու ՄԱԿ-ի գրասենյակին, որպեսզի քայլեր ձեռնարկեն։

Մանրամասները՝ տեսանյութում: