ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։ Հաղորդագրության համաձայն՝ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրացումը։ Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել լայնածավալ ռազմական բախումների վերսկսման կապակցությամբ։ Նշվել է, որ հիմա կարևոր է …

