Ի տարբերություն նախկին մարտական գործողությունների՝ Ադրբեջանն այսօր նկատելիորեն պասիվ է։ Այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ տարօրինակն այն է, որ իրենց հատուկ քարոզչական տեխնոլոգիաներ չեն կիրառում, օրինակ՝ հայկական գյուղեր գրավելու կեղծ լուրեր այս անգամ չեն տալիս։ Փոխարենը, ըստ Հովհաննիսյանի, ՀՀ ՊՆ-ն արդեն ադրբեջանական զինտեխնիկայի խոցումը պատկերող մի քանի տեսանյութ է …

