Լևոն Արոնյանը և Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն Speed Chess Championship մրցաշարին: Նոյեմբերի 11-ին առաջին տուրում Արոնյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, իսկ հաջորդ օրը Հայկ Մարտիրոսյանը կմրցի Հիկարու Նակամուրայի հետ: Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 13-ին։ Արագ շախմատի առցանց մրցաշարին մասնակցում են 16 գրոսմայստերներ։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար։

