Վանդալիզմի դեպքեր հայկական հուշակոթողների նկատմամբ՝ Լիոնից մինչև Սան Ֆրանցիսկո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
Բոլորը

Օրեր առաջ Ֆրանսիայի Լիոն-Վալանս ավտոճանապարհին ի պաշտպանություն Արցախի ակցիա անցկացնող հայերի վրա հարձակվեցին մի քանի թուրքեր, որոնցից մեկը մուրճով հարվածեց մեր հայրենակցին, մոտ մեկ տասնյակ այլ հայեր վիրավորվեցին։ Այդ ամենից հետո թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում սպառնալիքներ էր հնչեցնում հայերի հասցեին: Արդեն երեկ ֆրանսիական Լիոն քաղաքում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը: Պղծված հուշակոթողների վրա եղել են «Գորշ գայլեր» և «Ռեջեփ Թայիփ Էրդողան» գրությունները։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը քայլեր է ձեռնարկում՝ «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը լուծարելու և արգելելու համար։

Վերջին ամիսներին հայկական կոթողների նկատմամբ վանդալիզմի դեպքերն ավելացել են։ Ընդամենը օրեր առաջ վանդալիզմի էր ենթարկվել նաև Մարսել քաղաքի՝ Հայոց ցեղասպանության հուշակոթողը, իսկ օգոստոսի 31-ին Փարիզում պղծել էին Կոմիտասի հուշարձանը, որը տեղադրվել է 2003 թվականի ապրիլի 22-ին:

Հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը հաճախակի դարձան հատկապես հայ-ադրբեջանական սահմանին տավուշյան մարտերից հետո։

Հերթական օրինակը Սան Ֆրանցիսկոյում էր՝ հուլիսի 24-ի գիշերը։ Սան Ֆրանցիսկոյի Քրուզյան-Զեքարյան հայկական դպրոցի և դրան հարող հայկական համայնքային կենտրոնի շենքի արտաքին պատերին հայտնվել էին ադրբեջանամետ գրաֆիտիներ: Արձագանքեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը, իսկ Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազ Չեսա Բուդենը Twitter-ում իր վրդովմունքը հայտնեց։

«Ոմանք վանդալիզմի են ենթարկել հայկական դպրոցը/հասարակական կենտրոնը։ Ես զայրացած եմ։ Դա լիովին հակասում է Սան Ֆրանցիսկոյի արժեքներին։ Դա նույնպես հանցագործություն է։ Մենք կանգնած ենք մեր հայ եղբայրների ու քույրերի կողքին»,- գրել էր դատախազը՝ նշելով, որ համատեղ աշխատանք է տարվում Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության վարչության հետ՝ հետաքննություն անցկացնելու համար։

Այնուամենայնիվ, շատ չանցած՝ սեպտեմբերին Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնում հարձակման հետևանքով հրդեհ էր բռնկվել, ինչը նյութական մեծ վնասի պատճառ էր դարձել: Այդ կենտրոնում են գտնվում «Վասպուրական» սրահն ու եկեղեցու և շրջանի կազմակերպությունների գրասենյակները:

Օրեր անց թիրախում կրկին Քրուզյան-Զեքարյան հայկական դպրոցն էր՝ ինչ-որ մեկը կրակ էր բացել դպրոցի ուղղությամբ և վնասել ցուցանակը: Այսինքն, մոտ 1 ամսում՝ վանդալիզմի 3 դեպք։

Եվ թեպետ այս տարի վանդալիզմի դեպքերն ակտիվացել են, բայց դրանք ադրբեջանաթուրքական ձեռագրին միշտ էլ բնորոշ են եղել։ 2019 թվականին Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու պատերին ևս գրաֆիտի էր արվել: Տարիներ առաջ նույնպես այս եկեղեցու պատերը պղծվել էին: Չնայած 2018-ին այդ գրառումները կապույտ ներկով քողարկվել էին, այնուամենայնիվ, այսօր պատերը նորից լի են գրառումներով՝ անվայել, տարաբնույթ, անհասկանալի բովանդակությամբ:

2018 թվականի ապրիլին էլ Ստամբուլի Քադըքյոյ վարչական շրջանում գտնվող «Սուրբ Թագավոր» հայկական եկեղեցին էր ազգայնականների թիրախում հայտնվել: Անհայտ անձը եկեղեցու մուտքի մոտ աղբաման է դատարկել, իսկ շենքի պատին գրել՝ «էրզրումցի. այս հայրենիքը մերն է»:

Միջազգային հանրությունն այս հանցագործությունների դեպքում էլ բավարարվում է միայն հորդորներով։ Ճիշտ այնպես, ինչպես տարիներ շարունակ, երբ Նախիջևանի տարածքում, նույնիսկ ոչ պատերազմական իրավիճակում, սիստեմատիկ կերպով ոչնչացվեցին ավելի քան 89 միջնադարյան եկեղեցիներ, 5․840 խաչքար և 22․000 տապանաքար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան