Մեր հասարակությունը պետք է հաղթահարի այն մոտեցումը, որ երեխան ինչ-որ մեկի սեփականությունն է, և այդ հարցում պետությունը մեծ անելիքներ ունի։ Այս մասին այսօր «Խաշթառակի երեխայի մահը՝ ահազանգ պետությանը. հե՜յ, ո՞վ կա այդտեղ» թեմայով քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։ «Մեր հասարակության մեջ ընդունված չէ, որ երեխան դիտարկվի որպես իրավունքի սուբյեկտ և ճանաչվի նրա իրավունքները։ Մենք …

