Ֆրանսիայի կառավարությունը կարող է լուծարել թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական շարժումը

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի կառավարությունը չորեքշաբթի նախարարական խորհրդի նիստում կարող է հայտարարել թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական ​​շարժման լուծարման մասին։ Այս մասին Ազգային ժողովում հայտնել է ՆԳ նախարար Ժերալ Դարմանինը, գրում է Le Figaro-ն։

Նախարարը նշել է, թե սա ագրեսիվ խմբավորում է։ Նշվում է, Դարմանինն այս մասին հայտարարել է Ֆրանսիայում մահմեդականների հետ կապված իրավիճակի պատճառով Փարիզի և Անկարայի միջև դիվանագիտական ​​լարվածության համատեքստում:

Նշվում է, որ «Գորշ գայլերի» անդամներն ուշադրության կենտրոնում են հայտնվել անցյալ շաբաթ Լիոնի մերձակայքում գտնվող Դեսին-Շարպիե քաղաքում հայ և թուրք համայնքների միջև միջադեպերի հետևանքով։

Հիշեցնենք, որ օրերս Ֆրանսիայի Լիոն-Վալանս ավտոճանապարհին ի պաշտպանություն Արցախի ակցիա անցկացնող հայերի վրա հարձակվեցին մի քանի թուրքեր, որոնցից մեկը մուրճով հարվածեց մեր հայրենակցին, մոտ մեկ տասնյակ այլ հայեր վիրավորվեցին։ Այդ ամենից հետո թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում սպառնալիքներ էր հնչեցնում հայերի հասցեին: Արդեն երեկ ֆրանսիական Լիոն քաղաքում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը: Պղծված հուշակոթողների վրա եղել են «Գորշ գայլեր» և «Ռեջեփ Թայիփ Էրդողան» գրությունները։

Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը քայլեր է ձեռնարկում՝ «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը լուծարելու և արգելելու համար։