Էրդողանը փողկապով Բեն Լադենն է․ Թուրքիային դեմ խոսող երկրներում ահաբեկչություն է անում․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 18:32
Նախորդ շաբաթ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա
18.11.2024 | 18:20
Արմեն Դանիելյանը հրաժարվել է ԲԴԽ նախագահի ԺՊ լինել․ Խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
18.11.2024 | 18:09
ՌԴ-ի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 18:00
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապին, Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 17:55
Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում  ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել
18.11.2024 | 17:50
Օրը կգա՝ Փաշինյանը կզոհաբերի բուն ՔՊ-ականների, կալանավորումներ կլինեն, ամենամտերիմ մարդիկ կարող են լինել․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 17:43
«Չեն աշխատել, Փաշինյանն էլ հանել է», «Մարմնի մասերը փոխելուց ոչ մի բան չի փոխվի»․ հարցում՝ Երևանում
18.11.2024 | 17:39
ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
18.11.2024 | 17:31
Դեռ հրաժարական չի տվել, հիվանդանոցում է․ Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքապետի մասին
18.11.2024 | 17:28
ԵՄ-ն դադարեցնում է Վրաստանի կառավարությանը տրամադրվող ֆինանսական օգնությունը․ Բորել
18.11.2024 | 17:22
Ջրանջատում Արմավիրի մարզում
18.11.2024 | 17:10
Իրանի ԱԳՆ-ն՝ Բաքվում COP29-ին Իսրայելի պատվիրակության մասնակցության մասին
18.11.2024 | 16:59
Պե՛տք չէ Երևանը դարձնել շինարարական պոլիգոն. Սիլվա Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 16:48
Անկարան հերքում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարների՝ Թուրքիա տեղափոխվելու մասին լուրերը
18.11.2024 | 16:36
Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը
Բոլորը

Factor.amհարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հետ

Պարո՛ն Սարգսյան, Ադրբեջանում են Թուրքիայի ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարը, այլ պաշտոնյաներ։ Ինչ եք կարծում՝ ի՞նչ են ծրագրում:

– Պատերազմ սկսելը հեշտ է, կանգնեցնելը՝ դժվար, բայց ցանկացած պատերազմ ունի նաև վերջ, և այն կողմը, ով հարձակման պլան է մշակում ու սկսում, նաև մշակում է այդ պլանի իրագործման ավարտը: Պատերազմը ծախսատար գործընթաց է, այս առումով, համոզված եմ, Ադրբեջանն ամեն օր վճարում է իր ծախսերի համար, ամեն «Բայրաքթարի» համար առ այսօր էլ վճարում է, Թուրքիան հենց այնպես չի տալիս: Իմ կարծիքով՝ դա է պատճառը, որ Ալիևն իր ելույթներում ասում է՝ որտեղի՞ց հայերին այդքան փող, ու զարմանում է: Ալիևը հասկանում է, որ այս պատերազմում իրեն գործընկեր համարող Թուրքիան ուղղակի փող է աշխատում, և այն ծրագրերը, ինչ իրենք նախատեսել էին, չիրականացավ: Պատերազմը երկարատև բնույթ է կրում, և Ալիևը փորձում է գործընկերների հետ քննարկել հետագա անելիքները, հետագա գործընթացների իմաստը և դրանցում նրանց աջակցության ձևը: Համոզված եմ նաև, որ արտաքին քաղաքական շատ լուրջ ազդեցություններ կան թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի վրա, որոնք ընդերքային են, բայց արդեն երևում են, և այս ազդեցություններն են նաև ստիպում նստել և հանրագումարի գալ գործընկերների հետ… Նրանք որոշակի առաջընթաց են ունեցել, բայց հասել են հայկական լեռնաշխարհին, որտեղ իրենց տեխնոլոգիական առաջընթացը չի աշխատում, և կարևորը մարտիկի ունակությունն է, իր հողին նվիրված լինելը, քանի որ այլ տարբերակ չունենք, քան հաղթելը: Պատերազմը սկսում է երկարել, իսկ Ադրբեջանին ձեռնտու է օր առաջ դադարեցնել պատերազմը, որ քիչ ծախսեր անի, բայց դա չի ստացվում:

Ալիևն ասում է, որ եթե հայկական կողմն այս փուլում բանակցությունների չգնա, իրենք շարունակելու են առաջ գալ. սա քարոզչությո՞ւն է՝ իր բանակին ոգևորելու համար, թե՞ մեզ ուղղված սպառնալիք:

– Այսօրվա պատերազմը հիբրիդային է և ունի բազմաթիվ նրբերանգներ՝ թե՛ ռազմական գործողությունների առումով, քանի որ արդեն ուղիղ ճակատը չկա, սկսվել են պարտիզանական, անտառային կռիվներ, և թե՛ քարոզչական առումով: Առաջին իսկ օրվանից մշակված, իհարկե, ցածր մակարդակի քարոզչություն է իրականացվում՝ «Իբրահիմի մակարդակի»… Իրենք սուտը ստի հետևից են ասում, և իրենց կորուստների ու զոհերի մասին ոչինչ չեն ասում: Եվ Ալիևի այդ հայտարարությունը իր ժողովրդի համար հոգեբանական ազդեցություն ունի, բայց, արտաքին աշխարհի առումով, իր խոսքն ի վնաս իրենց է: Ամբողջ աշխարհն ասում է, որ ռազմական ճանապարհով այս խնդիրը լուծում չունի, չես կարող գնալ ուժով վերցնել Լաչինը կամ Ստեփանակերտն ու ասել՝ իմն է, հիմա թաթար մոնղոլների ժամանակը չէ։ Եթե իրենց երկրում համացանցը բաց լիներ, ամբողջ Ադրբեջանն էլ կկասկածեր Ալիևի ասածների վրա: Նա իր ներքին քաղաքական խնդիրները լուծելու համար է այսպիսի հայտարարություններ անում: Մեզ վրա նրա ասածները չպետք է ազդեն: Մենք կորցնելու կամ տալու հայրենիք չունենք, մենք էլի ենք այսպիսի իրավիճակներում հայտնվել ու հաղթահարել ենք, և հիմա էլ ենք հաղթահարելու:

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ռազմական փոխօգնության շուրջ անհապաղ խորհրդակցություններ սկսելու համար, որպեսզի սահմանվի օգնության չափն ու տեսակները։ Ըստ Ձեզ՝ ի՞նչը դրդեց ՀՀ վարչապետին դիմել ՌԴ նախագահին, ի՞նչ գործընթաց է սկսվում։

– Մենք այսօր ունենք երկու ճակատ և թիկունք, մի ճակատը ռազմաճակատն է, մյուսը՝ արտաքին քաղաքական՝ դիվանագիտական ճակատը։ Այս երկու ճակատներն էլ համազոր կարևոր են․ Մնացականյանի թիկունքը Տոնոյանն է, Տոնոյանինը՝ Մնացականյանը, իսկ մեր թիկունքի առաջնային խնդիրը այդ ճակատներին օգնելն է, ոչ թե իրար մեջ ինչ-որ բաներ գտնելն ու հիշեցնելը։ Դա ոչ միայն թշնամուն է ուրախացնում, այլ նաև խրամատում նստած զինվորը մտածում է՝ սրանք էլի սկսեցին իրար ուտել:

Ինչ վերաբերում է նամակին՝ Նիկոլ Փաշինյանը քնից չի զարթնել ու ասել՝ սուրճ խմեմ ու Պուտինին նամակ գրեմ, Պուտինն էլ խոստովանեց, որ օրվա մեջ մի քանի անգամ իրենք հեռախոսով խոսում են: Համոզված եմ, որ դա համատեղ համաձայնեցված քայլ էր: Ես բացառում եմ, որ Հայաստանի որևէ իշխանություն փորձի փաստի առաջ կանգնեցնել Ռուսաստանի իշխանությանը: Այս քայլը տարբեր նպատակներ ունի։ Հիբրիդային պատերազմի ժամանակ հայտարարությունները հոգեբանական ազդեցություն ունեն, և երբ ռազմավարական դաշնակիցը հայտարարություն է անում, դա էլ իր ազդեցությունն ունի… Այս պարագայում ինչ արվել է, ճիշտ է արվել, որովհետև մենք ՌԴ-ի հետ ունենք ռազմավարական համագորակցության դաշինք, որևէ այլ պետության հետ չունենք այդպիսի դաշինք: Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ Հայաստանը կռվում է 90 միլիոնանոց պետության դեմ, որն ամբողջ աշխարհին՝ Կանադայից ու Ֆրանսիայից սկսած, սպառնալիքներ է տալիս, ու մենք կարողանում ենք ոչ միայն դիմակայել, այլ նաև հակահարված տալ: Մենք ստեղծել ենք ռազմավարական դաշինք՝ ՀԱՊԿ, բայց ՀԱՊԿ-ի երկրներն Արցախի հարցում մեզ դեմ են, դրա համար մենք պետք է դիմեինք Ռուսաստանին, որի հետ նույնպես ունենք պայմանագիր՝ անկախ ՀԱՊԿ-ից… Եվ այդ առումով Հայաստանի սահմանների անվտանգության համար ռազմական աջակցություն և նախապատրաստական աշխատանքներ պետք է արվեն, ինչը կարևոր է: Կա՞ր նման վտանգ, պե՞տք էր դիմել ՌԴ-ին․ իհարկե՝ պետք էր: Ոչ ոք վստահ չի կարող լինել, որ պատերազմը չի տեղափոխվի Հայաստան: Դա քիչ հավանական է, բայց չի բացառվում:

– Արդյո՞ք Ռուսաստանը կաջակցի, օրինակ, ռազմական տեխնիկայով: ՌԴ արտգործնախարարությունից, ի պատասխան վարչապետի նամակի, տեքստ հրապարակվեց, որ ՌԴ-ն Երևանին անհրաժեշտ օգնություն կտրամադրի, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի տարածք: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանն աջակցի Հայաստանին՝ ելնելով իր շահերից:

– Նախ՝ երկկողմ պայմանագիր են ստորագրել, որ վտանգի դեպքում պարտավոր են աջակցել։ Ռուսաստանը Թուրքիայում դադարեցրել է ատոմակայան կառուցելու գործընթացը: Սա անհամեմատ ավելի մեծ հարված է Թուրքիային: Ռուսաստանին ձեռնտու չէ Թուրքիայի աջակցությամբ հաղթանակած Ադրբեջան ունենալ Կովկասում: Նման Ադրբեջանի առկայությունը ձեռնտու չէ նաև Իրանին, Վրաստանին, Հայաստանին: Բացի Թուրքիայից՝ ոչ մի երկրի դա ձեռնտու չէ: Մեզ աջակցելու են, աջակցությունը տնտեսական է լինելու, և մենք հաղթելու ենք: Էրդողանի երազանքը ոչ թե մեծ Թուրան ունենալն է կամ մեծ սուլթան դառնալը, այլ 10 տարի է՝ Էրդողանն ուզում է Թուրքիան միջուկային երկիր դարձնել, աշխարհի վրա թքած ունենալ ու սեփական ատոմային զենքն ունենալ: Հիմա նա այդ հնարավորությունը կորցնում է… Էրդողանը փողկապով Բեն Լադենն է, ահաբեկիչներ բուծում, և որ երկիրը Թուրքիային դեմ է խոսում, այնտեղ ահաբեկչություններ է անում: Աշխարհը դա հասկանում է, և վստահ եմ՝ Թուրքիան շուտով աշխարհում շատ մեծ պրոբլեմներ է ունենալու՝ անկախ մեր հաջողություններից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան