Նոր Կյանք համայնքի բնակիչները մեծից փոքր քողարկիչ ցանցեր են պատրաստում բանակի համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Շիրակի մարզ Նոր Կյանք համայնքի բնակիչներն ակտիվորեն ներգրավված են ճակատին օգնելու նախաձեռնություններում։ Այս օրերին մեծից փոքր զբաղված են քողարկիչ ցանցերի պատրաստմամբ։

Նախաձեռնությունը սկսվել է երկու երիտասարդից և ընդգրկել ամբողջ համայնքը, իսկ աշխատանքները կազմակերպվում են տեղի դպրոցում։ Քողարկիչ ցանցերի պատրաստման համար անհրաժեշտ պարագաները գնել են բնակիչների սեփական միջոցների հաշվին։

«Ցանցեր է պետք եղել, գումարը հավաքել է բնակչությունը՝ կամավոր հիմունքով, ցանց ենք գնել շուրջ 850 ք․մ․։ Մենք սպիտակ ենք պատրաստում, քանի որ դիմացը ձմեռ է։ Մեծ չափերի ենք պատրաստում, որ զինվորական տեխնիկան կարողանան պատսպարել։ Սպիտակ սավաններ են ճարում, բերում՝ որտեղից պատահի, ընդհուպ մինչև Գյումրիից են ուղարկում»,- Factor.am-ի հետ զրույցում պատմեց Նոր Կյանք համայնքի ղեկավար Արա Սուքիասյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ գյուղը կամավոր սկզբունքով ներգրավված է աշխատանքներում։

«Ամբողջ գյուղը՝ հարսներ, երիտասարդ տղաներ ու աղջիկներ, դպրոցական երեխաներ գալիս են, աջակցում։ Մեծ խումբ է ստեղծվել, բոլորն աշխատում են, օգնում մեկը մյուսին։ Տղաներն էլ իրենց աշխատանքն են անում՝ մեքենաներով սպիտակեղեն են բերում»,- ասաց համանքի ղեկավարը։

Բացի քողարկիչ ցանցեր պատրաստելուց՝ Նոր Կյանքի բնակիչները նաև մասնակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին։

«Գումար ենք հավաքել ոչ միայն ցանցերի գնման համար, օգնել ենք նաև հիմնադրամին՝ 4 մլն դրամից ավելի գումար կար հավաքված, արտերկրի մեր հայրենակիցները, համագյուղացիներն էլ են ուղարկել։ Փոխանցել ենք հիմնադրամի հաշվին։ Դրանից բացի՝ սնունդ ենք ուղարկել, տաք հագուստ, կամավորներ էլ ունենք»,- թվարկեց Արա Սուքիասյանը։

Համայնքապետը նաև նշեց, որ քողարկման ցանցերի պատրաստման աշխատանքները շարունակվում են։

«Այս պահին պատրաստել են կեսից ավելին, մի երկու օրից կվերջացնեն, կտանենք, կհանձնենք՝ ուր պետք է»,- հավելեց Նոր Կյանքի համայնքապետը։

Էմմա Չոբանյան