Ավելի կոշտ պետք է լինել, միայն ջնջելով չի․ Անդրանիկ Քոչարյանը՝ Արթուր Ղազինյանի գրառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
Բոլորը

«Ռազմական դրության հետ կապված խայտառակ հրապարակումները շարունակվում են՝ հաշվի չառնելով սահմանային իրավիճակը: Առավոտյան երբ տեսա, թե ինչ խայտառակ գրառում էր արել քաղաքական հարթակում իրեն ընդդիմություն հայտարարած Արթուր Ղազինյանը… դա խայտառակություն էր: Դրանք անդրադառնում են մեր գոյամարտը կերտող անձնակազմի վրա: Ակնկալում եմ, որ ոստիկանությունը և ուժային կառույցներն ավելի կոշտ արձագանքեն նման դրսևորումներին»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր «ՀՀ 2021թ.-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Միայն գրառումը ջնջելով չի: Նման մարդիկ պետք է հասկանան՝ անգամ եթե մեկ րոպեով են նման նյութեր դնում, դրանք տարածվում են, և հակառակորդին ոգեշնչող գրառումներ են տարածվում: Արթուր Ղազինյանը գրել է՝ կորցրել ենք հսկայական տարածքներ… Այդ ի՞նչ հսկայական տարածքներ է պարոն Ղազինյանը տնօրինում: Ժամանակին, երբ նման հրապարակումներ էին լինում, սպարապետ Վազգեն Սարգսյանը դա անողին ասում էր՝ գնա Օմարի բարձունք և տես, որ մենք այնտեղ ենք: Եվ ով խոսում է նման բաների մասին, պետք է տանել անտեղ, որ տեղից անեն այդ գրառումները: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ավելի կոշտ պետք է արձագանքեն սրան: Գրում են, անում իրենց «մունդռիկությունը», հետո գրառումը հանում: Նման խայտառակ իրողության մեջ ենք առավոտից իրիկուն: Զինվորը հերոսապատում է անում, իսկ այստեղ նստած որոշ խմբեր բանակին հեղաշրջման կոչերով են դիմում: Այդպես չպետք է լինի: Նման մարդիկ պետք է զգան պատասխանատվության ծանրությունը»,- ասաց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: