Ոստիկանությունը շարունակում է վարչական տարածքներում անձանց ազատ տեղաշարժը սահմանափակելու, մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները պահպանելու նպատակով շարժական կարգախմբերի միջոցով իրականացվող իրազեկման աշխատանքները։ «Ապրիլի 6-ի դրությամբ՝ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 6.667 արձանագրություններ, որոնցից 1.735-ով արդեն իսկ կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումներ»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: