Նորից տեսա մաքուր ու կանգուն Արցախ. Թևան Պողոսյան

Լուրեր

12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
Բոլորը

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Նոյեմբերի 3-ից կրկին Արցախում եմ, իսկ սեպտեմբերի 27-ից «բացակայել» եմ ընդամենը 17 օր (14-ը կարանտինում եմ եղել): Արդյո՞ք երկու շաբաթվա բացակայությունից հետո այլ էի պատկերացնում տեսնել Արցախը։ Ինչ մեղքս թաքցնեմ՝ այո։ Բայց նորից տեսա մաքուր ու կանգուն Արցախ։

Այս բոլոր օրերին բազմաթիվ մարդկանց հետ քննարկելով պատերազմի բերած հետևանքները, ավերածությունները, անմահացածների և վիրավորների ցավը` մի բան եմ նկատել ու մեկ անգամ նորից ցանկանում եմ շեշտել։

Տղաներն ինչ անում են, շնորհակալության համար չեն անում, բայց մենք շնորհակալություն կասենք։ Այսօր հատուկ ցանկանում եմ նշել մեր Հայրենիքի քաղաքացիական պաշտպանությունն ապահովողներին, հենց մարտադաշտում` իրենց կողքին։

Կարեն, Արթուր, Վաչիկ… բոլորի անունը չեմ կարող նշել, բայց բոլորիդ շնորհակալություն։

Իսկ իրականում այս ամենը նշում եմ, որ մեկ անգամ նորից վերաիմաստավորենք և ամեն վայրկյան ինքներս մեզ ասենք՝ մենք միասին նոր ապագա պետք է կառուցենք։ Անցյալն էլ հետ չես բերի, բայց ապագան պետք է հիմնված լինի իրար փայփայելու, միասին ապրելու և միասնականությունը ամրապնդելու վրա։
Նորից խնդրում եմ` Երևանում հիշեք, որ ամեն մի տարանջատման երևույթի ծիլն այստեղ ավելի սուր են ընկալում։ Մի´ արեք, խնդրում և աղաչում եմ։ Սովորե´ք շնորհակալ լինել իրար և նայել առաջ։

Բարի լույս բոլորին հրաշք Արցախից»։