Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք Ադրբեջանի կողքին են ինչպես մարտի դաշտում, այնպես էլ դիվանագիտական հարթակում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Չավուշօղլուն։ Նա նաև հայտարարել է, թե եկել է «հայկական օկուպացիայի հարցն արմատապես լուծելու ժամանակը»։

