Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, որ Իրանի տարածքով զենք ու զինամթերք է տեղափոխվում Հայաստան։ Այս մասին ասվում է ԻԻՀ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում։ Խաթիբզադեն հայտարարել է, թե սովորական, ոչ ռազմական ապրանքներ Իրանից հարևան երկրներ միշտ են տարվում։ «Նշյալ բեռնատարները հատում են սահմանը հենց այդ ամենի շրջանակում»,- ասել …

