Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի հայ կինոյի վարպետներին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի մեծանուն վարպետներին: Արդեն իսկ հուլիսին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Ոսկե ծիրանի» կողմից ստեղծված աստղային պուրակում բացվել են Աղասի Այվազյանի և Հրանտ Մաթևոսյանի աստղերը, ի նշանավորումն վարպետների 95 և 85-ամյա հոբելյանների: Նոյեմբերի վերջին աստղային պուրակում կբացվեն նաև Գրիգոր Մելիք-Ավագյանի, Առնոլդ Աղաբաբովի, Ռուբեն Գևորգյանցի և Ռոբերտ Սահակյանցի աստղերը՝ ի նշանավորումն հայ կինոյի երախտավորների 100, 90, 75 և 70-ամյա հոբելյանների: Փառատոնը նոյեմբերին իր երախտիքի խոսքը կուղղի նաև կինոօպերատոր Լևոն Աթոյանցին և կինոռեժիսոր Սուրեն Բաբայանին՝ նրանց 90 և 70-ամյա հոբելյանների առթիվ կազմակերպելով հետահայաց ցուցադրություններ:

Այս տարի միջազգային հանրությունը նշում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում ընդգրկված աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյակը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, դեռևս տարիներ առաջ աստղային պուրակում տեղադրելով Անրի Վեռնոյի աստղը, իր հարգանքի տուրքն է մատուցել մեծանուն վարպետին, և այս տարի էլ միանալով միջազգային հանրությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող հարգանքի տուրքին՝ նոյեմբերին մեկ հետահայաց ցուցադրություն կնվիրի վարպետի հոբելյանին:

«Նվիրում Արցախին» խորագրով ցուցադրություններն իրականացվում են Կինոյի տանը (հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 18, մուտքը Խանջյան փողոցից): Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի շրջանակում ցուցադրվող մյուս ֆիլմերը կարող եք դիտել «Սինեմա Սթար» և «Կինոպարկ» կինոթատրոններում: