Լավ ռազմական գործիչը պետք է այնպես աներ, որ դիրքերը չկորցնեինք։ Այդ մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց իշխանական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ արձագանքելով Սերժ Սարգսյանի այն խոսքերին, որ ապրիլյանին կորցրած դիրքերը հետ բերելու դեպքում ավելի շատ զոհեր կունենայինք։ «Մարդ, ով Լելե Թեփեի ու Թալիշի դիրքերը դիտարկում է ոչ ռազմավարական՝ իր խոսքն ինձ համար արժեզրկվում է»,-շեշտեց պատգամավորը։ …

