Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: «Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Իրանից Մեղրիի մաքսակետ ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: Արդյունքում բեռնատարի վարորդի խցիկից հայտնաբերվել է ավելի քան 0,5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի շագանակագույն զանգված՝ միախառնված …

