ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է Կառավարությանը լիազորություն տալ տնտեսական զորահավաքի պլանը հաստատելու վերաբերյալ։ Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։ «Ներկայում գործում է ՀՀ նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը։ Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության …

